ՀՀ-ն 2017-ին $5,6 մլն ներդրում է արել Վրաստանում

ՀՀ-ն 2017-ին $5,6 մլն ներդրում է արել Վրաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանը 2017-ի առաջին եռամսյակում $5,6 մլն ներդրում է արել Վրաստանում: Այդ են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Ըստ հաղորդագրության, ՀՀ ուղիղ ներդրումները 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 30 տոկոսով: 2016-ին Հայաստանը $3,97 մլն էր ներդրել հարևան երկրում:

Առաջին և երկրորդ եռամսյակներում ՀՀ ներդրումները կազմել են $2,53 մլն և $3,15 մլն համապատասխանաբար, մինչդեռ երրորդ եռամսյակում Վրաստանից դուրս է բերել $12.700 մլն:

2012-2016թթ. Վրաստանի տնտեսության մեջ ՀՀ ուղիղ ներդրումները կազմել են մոտ $39 մլն: Վրաստանի խոշորագույն ներդրողը շարունակում է մնալ Ադրբեջանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---