Վրաստանում ՀՀ դեսպանն ուզում է, որ Հայաստան այցելող վրացի զբոսաշրջիկների թիվն աճի12 դեկտեմբերի 2017 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանը մտադիր է նպաստել ՀՀ այցելող վրացի զբոսաշրջիկների թվի աճին: Այդ մասին է հայտարարվել դեսպանի և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հանդիպման ընթացքում։ Հանդիպման ընթացքում Միխեիլ Ջանելիձեն գոհունակությամբ փաստել է վերջին շրջանում Վրաստանում հայաստանցի ներդրողների, ինչպես նաև զբոսաշրջիկների թվի աճի մասին։ Այս առումով դեսպան Սադոյանն ընդգծել է, որ կարվի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակամիջոցում աճի նաև Հայաստան այցելող վրացի զբոսաշրջիկների թիվը։ Ռուբեն Սադոյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել է մոտ ժամանակներս Մեղրիում բացվող ազատ տնտեսական գոտուն և հույս հայտնել, որ այդ նախագիծը կգրավի նաև վրացի ներդրողների ուշադրությունը, ինչը հնարավորություն կտա այդ նախագծին տարածաշրջանային ավելի մեծ նշանակություն հաղորդել։ Երևանում 2018թ. կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում անդրադարձ է կատարվել միջոցառմանը Վրաստանի մասնակցության հարցին։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական սահմանազատման հարցին՝ հույս հայտնելով, որ կողմերը տվյալ հարցի համար կգտնեն փոխշահավետ լուծում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Արտգործնախարար Ջանելիձեն նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը կարող են ավելի խորացնել հարաբերությունները ծառայությունների, բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |