2017-ի ձմեռային զորակոչի բողոքների քննարկման հանձնաժողով է ստեղծվել

2017-ի ձմեռային զորակոչի բողոքների քննարկման հանձնաժողով է ստեղծվել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից: Առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010 523482 հեռախոսահամարով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---