Business Insider-ը ներկայացրել է հայկական ղափաման որպես Սբ Ծնունդի ճաշատեսակ

Business Insider-ը ներկայացրել է հայկական ղափաման որպես Սբ  Ծնունդի ճաշատեսակ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Business Insider-ն անդրադարձել է սուրբծննդյան ընթրիքին աշխարհի 20 երկրում՝ ներկայացնելով նաև հայկական ավանդական ղափաման:

«Մենք դդումից պատրաստված ղափամա ճաշատեսակը մատուցում ենք Սբ Ծննդյան տոնին արդեն դարեր շարունակ: Սուբ Ծնունդն առանձնահատուկ տոն է, ուստի դա միակ օրն է տարում, երբ մենք ղափամա ենք պատրաստում: Դդումը լցոնում ենք չամիչով և մեղրով համեմված բրնձով, իսկ հետո սեղանին ենք մատուցում հնդկահավի հետ»,-ասել Հայաստանի ներկայացուցիչն ամերիկյան պարբերականին:

Նոյեմբերի 7-ը Երևանի Կենտրոն վարչական շրջանը հայտարարել էր Ղափամայի օր՝ անցկացվեց հայկական ավանդական ուտեստի պատրաստման մրցույթ:

Ղափաման ավանդական հայկական կերակրատեսակ է, որն առավել հաճախ պատրաստվում է Նոր տարվա և Զատիկի կապակցությամբ։ Այն իրենից ներկայացնում է բրնձով, չրերով, չամիչով և ընկույզով լցոնած դդում։Ղափաման պատրաստել են նաև ընկերային հավաքույթների ժամանակ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---