Երևանի թանգարաններ տոներին այցելել են զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Իտալիայից, ԱՄՆ-ից, արաբական երկրներից

Երևանի թանգարաններ տոներին այցելել են զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Իտալիայից, ԱՄՆ-ից, արաբական երկրներից

PanARMENIAN.Net - Ամանորի տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններն ունեցել են մոտ 350 այցելու: «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հունվարի 2-7-ը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար բաց են եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարանների և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դռները:

Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպվել է «Լինում է, չի լինում երեք տոնածառ» թեմատիկ ամանորյա ցուցադրությունը, որին այցելել են նաև բազմաթիվ դպրոցականներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ նշված օրերին համայնքային թանգարանների այցելուների գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Թայլանդից, արաբական մի շարք երկրներից, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---