Արամ Ա-ն՝ Փոստանջյանին. Սփյուռքը պետք է առանցքային դեր ունենա պետկառույցների ամրապնդման գործում

Արամ Ա-ն՝ Փոստանջյանին. Սփյուռքը պետք է առանցքային դեր ունենա պետկառույցների ամրապնդման գործում

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 10-ին Անթիլիասի մայրավանքում ընդունել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին:

Զարուհի Փոստանջյանը Վեհափառին ներկայացրել է իր տեսակետներն ու մտահոգությունները Հայաստանի ներկա ու առաջիկա քաղաքական ու տնտեսական զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով սփյուռքահայության ավելի ակտիվ դերակատարության անհրաժեշտությանը Հայաստանի հզորացման գործում, ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքում:

Արամ Ա կաթողիկոսն, իր հերթին, շեշտել է, որ Սփյուռքը կոչված է առանցքային դերակատարություն ունենալու պետական կառույցների ամրապնդման գործում: Նա հավելել է, որ հետևաբար, հարկավոր է էլ ավելի ընդլայնել Սփյուռք-Հայաստան գործակցությունը, որպեսզի Սփյուռքի դերակատարությունը դառնա ավելի հետևողական, ծրագրված ու համապարփակ։ Նա նաև հիշեցրել է, որ այս խնդրին անդրադարձել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում ունեցած իր ելույթում։

Հանդիպմանը ներկա է եղել նաև սփյուռքի նախարարության Լրագրողների համակարգող խորհրդի նախագահ և սփյուռքի նախարարության Հասարակական խորհրդի անդամ Շահան Գանտահարյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը համահայկական ընդվզման իրազեկման այցերի շրջանակում մեկնել է Բեյրութ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---