ՌԴ ՆԳՆ աշխատակիցներին թույլատրել են հանգստանալ Հայաստանում

ՌԴ ՆԳՆ աշխատակիցներին թույլատրել են հանգստանալ Հայաստանում

PanARMENIAN.Net - ՌԴ ներքին գործերի նախարարությունը թույլատրել է իր աշխատակիցներին հանգիստն անցկացնել արտասահմանյան 13 երկրում, այդ թվում՝ Հայաստանում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

Այցելությունների համար թույլատրված ցանկին հավանություն է տվել ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը: Հայաստանից բացի այցելությունների համար թույլատրված երկրների ցանկում են Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Ղրղզստանը, Չինաստանը, Կուբան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև Աբխազիան և Հարավային Օսիան:

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան իր հրապարակման մեջ նշում է, որ Հայաստանը պահանջված զբոսաշրջային ուղղություն է ՌԴ քաղաքացիների համար: Նշվում է նաև, որ ուղևորությունները դեպի Ղազախստան և Ղրղզստան շատ սահմանափակ են ներկայացված ռուսական շուկայում, իսկ Հարավային Օսիան և Տաջիկստանն ընդհանրապես ներկայացված չեն:

Ասոցիացիան նշում է, որ զարմանալի է Թուրքմենստանի առկայությունը ցուցակում, քանի որ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ է գործում, որը ստանալը բավականին բարդ է, ուստի ՌԴ-ից Թուրքմենստան կազմակերպված զբոսաշրջային այցեր չեն իրականացվում:

ՆԳՆ աշխատակիցներին հանգստի համար թույլատրված երկրների ցանկը 2015-2016-ի համեմատ կրճատվել է: Ցանկից հանվել են Մարոկկոն, Թունիսը, Թայլանդը, Մյանման, Նիկարագուան, Թուրքիան և Եգիպտոսը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---