ՌԴ-ում հարյուրավոր հայցեր կներկայացնեն Apple-ի դեմ iPhone-ների դանդաղեցման պատճառով![]() 18 հունվարի 2018 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում արդեն 7 դատական հայց է ներկայացվել Apple կորպորացիայի դեմ iPhone-ների հին մոդելների միտումնավոր դանդաղեցման պատճառով: Առաջիկայում ևս մի քանի հարյուր այդպիսի գործ կարող է հարուցվել: Այդ մասին հայտարարել է NLF Group ընկերության կառավարող գործընկեր Մաքսիմ Կարպովը: Ընկերությունը մասնագիտանում է իրավական ծառայությունների շուկայի համար ֆինանսավորման տրամադրման վրա: Մաքսիմ Կարպովը պարզաբանել է, որ Մոսկվայի Տվերի շրջանի դատարանն արդեն վարույթ է ընդունել 2 այդպիսի հայց: Ակնկալվում է, որ մինչև շաբաթվա վերջը հայցերի քանակը կհասնի 10-ի, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով: Փոխհատուցման գումարը, որը նշված է հայցերում, հասնում է մի քանի տասնյակ միլիոն ռուբլու: Փաստաբանը նշել է, որ հայցերի քննությունը կարող է անցնել ոչ միայն Մոսկվայի, այլ նաև ՌԴ այլ քաղաքների դատարաններում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կալիֆորնիայի բնակչուհի Վիոլետտա Մաիլյանը դատի է տվել Apple ընկերությանը՝ վերջինիս կողմից հին սմարթֆոնների միտումնավոր դանդաղեցման փաստն ընդունելուց հետո: Մաիլյանը մտադիր է ընկերությունից 999999999000 կամ գրեթե տրիլիոն դոլարի փոխհատուցում ստանալ: Apple ընկերությունն արձագանքել է հին iPhone-ների արտադրողականությունը միտումնավոր նվազեցնելու մեղադրանքներին՝ խոստովանելով, որ միտումնավոր է նվազեցնում պրոցեսորների տակտային հաճախականությունը: Դեկտեմբերի 11-ին Reddit-ում նկատեցին, որ հին այֆոնները սկսում են ավելի արագ աշխատել մարտկոցը փոխարինելուց հետո: Օգտատերերը եկել են եզրակացության, որ Apple-ը միտումնավոր է նվազեցրել հին iPhone արտադրողականությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |