Աղետների ռիսկի նվազեցման ճապոնական փորձը կարող է կիրառվել ՀՀ-ում18 հունվարի 2018 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Ճապոնիայի միջազգային գործակցության գործակալության (JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության տնօրեն Հաջիմե Տանիգուչիի հետ քննարկել է ՀՀ-ում աղետների ռիսկի նվազեցմանն ու կանխարգելիչ գործողությունների իրականացմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացման և ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կողմերը դիտարկել են նաև հայ-ճապոնական հնարավոր գործակցությունը աղետների բժշկության ոլորտում և վերահաստատել են «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը: Հաջիմե Տանիգուչին նշել է, որ իրենց համար Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ ներդրումների իրականցումը մնում է առաջնահերթությունների շարքում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |