Թեյի ու սուրճի փառատոն Երևանում. Բարիստաների առաջնություն, գուշակություն ու համերգներ22 հունվարի 2018 - 13:35 AMT PanARMENIAN.Net - 2018թ. սեպտեմբերի 28-29-ը Երևանի Կարապի լճի տարածքում երկրորդ անգամ կանցկացվի Սուրճի և թեյի փառատոն: «Հրավիրում ենք բոլորին, ովքեր ցանկանում են աշնանային այդ հանգստյան օրերն անցկացնել ընկերների, երեխաների, ընտանիքի հետ, վայելել սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով, մասնակցել համտեսին ու գնել սուրճ ու թեյ՝ մեծածախ գներով: Փառատոնը հիանալի հնարավորություն է ուղևորվելու սուրճի ու թեյի կախարդական աշխարհ, մասնակցելու մրցույթների ու լսելու կենդանի երաժշտություն»,-նշել են միջոցառման կազմակերպիչները միջոցառման ֆեյսբուքյան էջում: Կազմակերպիչներն են «Պրոմ Էքսպո» և «Ազդ» ընկերությունները: Փառատոնի գլխավոր միջոցառումը կդառնա սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը: Ներկայացված կլինի սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի: Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն կտրվի մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին: Փառատոնի ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական դեղաբույսային և լեռնային թեյերն ու խոհարարական պարագաները: Փառատոնի մեկնարկի օրը կանցկացվի հայ բարիստաների առաջնություն, որը կգնահատի միջազգային ժյուրին: Բարիստաների առաջնությունը սուրճին վերաբերող մրցույթներից ամենաբարդն ու ամենահեղինակավորն է: Մասնակիցը պետք է 15 րոպեում հասցնի ներկայացնել իրեն և իր պատրաստած սուրճը և պատրաստի սուրճի հետևյալ տեսակները՝ 4 բաժակ էսպրեսո, 4 բաժակ կապուչինո, 4 բաժակ հայկական սուրճ ավազի վրա և 4 բաժակ իր հեղինակած սրճային խառնուրդը: Մասնակիցներին գնահատելու է միջազգային ժյուրին: Փառատոնի անցկացումն ուղեկցվելու է շոու ծրագրով, որի ընթացքում բեմահարթակին ելույթ են ունենալու ազգային ու էստրադային խմբեր, ինչպես նաև DJ: Փառատոնի 2 օրերի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու սուրճի ու թեյի ոլորտի լավագույն արտադրողների ապրանքներին, ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ներմուծվող թխվածքների ու հրուշակեղենի նմուշներին ու գնելու դրանք: Փառատոնի ընթացքում հնարավորություն կլինի ճաշակելու բուրումնավետ թեյ, առույգացնող սուրճ ու այլ համեղ ուտեստներ, ինչպես նաև մասնակցելու ուսուցողական ու զվարճալի ծրագրերի: Փառատոնի շրջանակում կանցկացվեն.նաև գուշակություններ սուրճի մրուրով, կլինեն ջազ և փոփ երաժշտության կատարումներ բեմում, մրցանակներ կհանձնվեն տարբեր անվանակարգերում: Հյուրերը կկարողանան համտես անել բոլոր տաղավարներում: Տեղում կկազմակերպվի նաև սուրճի և թեյի հուշանվեր-բաժակների վաճառք: Փառատոնը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2017-ին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |