Մոլորակի ամենատարեց մարդը, հնարավոր է, ՀՀ-ում է ապրում24 հունվարի 2018 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը Ֆարանգ Բաղդասարյանն է, նա 117 տարեկան է։ Նա ծնվել է 1901 թվականին Իրանում: Ըստ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի, Բաղդասարյանն այժմ բնակվում է Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում: Նրա ծննդյան ամիսն ու ամսաթիվն անհայտ են: Բաղդասարյանի հարսներից մեկը 80 տարեկան է: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայաստանում 20 ամենատարեց անձանցից ոչ մեկը ծերանոցում չի բնակվում։ Եթե հաջողվի պարզել Բաղդասարյանի ծննդյան ամիսն ու ամսաթիվը, նա կարող է համարվել մոլորակի ամենատարեց մարդը: Այս պահի դրությամբ այդպիսին է համարվում իսպանացի Ֆրանցիսկո Նունյես Օլիվերան, որը դեկտեմբերի 14-ին նշեց իր 113-րդ տարեդարձը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |