Զախարովա. Պետք է բարձրացնել ԼՂ կարգավորման արդյունավետությունը

Զախարովա. Պետք է բարձրացնել ԼՂ կարգավորման արդյունավետությունը

PanARMENIAN.Net - Պետք է բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդյունավետությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք ռուսական կողմը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ 2018-ին պահպանել և բարձրացնել իր ակտիվությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

«Ոչ թե ակտիվությունն է պետք բարձրացնել, այլ արդյունավետությունը: Կարծում եմ, բոլորը դրանով էլ կզբաղվեն»,-ասել է Զախարովան:

Հունվարի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրավիճակը։ Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ շփման գծում տիրող հարաբերական հանգստությունն ավելի շատ իրավիճակային բնույթ է կրում, ինչի վկայություն է այն փաստը, որ արդեն իսկ հունվարի սկզբից ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել։

Ընթերցեք նաև. Պոպով. ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն Արցախում կհամալրվի ևս 7 դիտորդով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---