5% տոկոսադրույքով պտղատու այգիներ հիմնելու վարկեր կտրվեն

5% տոկոսադրույքով պտղատու այգիներ հիմնելու վարկեր կտրվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկում են ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման ծրագրերը: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող պտղատու այգիների հիմնման համար տնտեսավարողներին տրամադրվելու են մինչև 7 տարի ժամկետով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր:

Վարկերը տրամադրվելու են 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0,5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով:

«Հանրապետությունում բնական աղետների, մասնավորապես կարկտահարության դեպքում, մշակաբույսերի վնասվածության աստիճանը լինում է մեծ. երբեմն 80-100 տոկոսի չափով բերքի կորուստ ենք ունենում: Կարկտապաշտպան ցանցերի ներդրման շնորհիվ այգին գրեթե 100 տոկոսով կապահովագրվի, իսկ կաթիլային ոռոգման համակարգի կիրառմամբ հնարավոր է ջրի մինչև 50 տոկոս խնայողություն ունենալ»,-ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:

Տնտեսավարողներին 3 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 14% տոկոսադրույքով վարկեր են տրամադրվելու կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---