Քաղաքապետարան. Տրանսպորտի սակագները հնարավոր է տարբերակվեն ու էլեկտրոնային տոմսեր ներդրվեն

Քաղաքապետարան. Տրանսպորտի սակագները հնարավոր է տարբերակվեն ու   էլեկտրոնային տոմսեր ներդրվեն

PanARMENIAN.Net - Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրով դիտարկվում է միասնական տոմսային համակարգ ձևավորելու հնարավորությունը: Այս մասին, PanARMENIAN.Net ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից: Բարեփոխումների հաջորդ փուլերի համար այժմ քննարկվում է մի շարք միջազգային չափորոշիչների և մեխանիզմների ներդրումը մայրաքաղաքի հանրային տրանսպորտի ցանց:

Տարբերակված սակագներ և էլեկտրոնային տոմսեր

Հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակում քննարկվում է նաև տարբերակված սակագներ սահմանելու հարցը: Այժմ դիտարկվում են տրանսպորտից անկանխիկ վճարումների միջոցով օգտվելու, էլեկտրոնային տոմսերի վաճառքի անցման հնարավորությունները:

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ հնարավոր է՝ ներդրվեն տոմսերի առք ու վաճառքի՝ անհատականացված կամ ոչ անհատականացված հպումային, անհպումային կամ չիպային սմարթ քարտեր, և ուղեվարձի ավտոմատ գանձման համակարգ (AFC): Նոր սակագներ սահմանելու որոշում դեռևս չկա:

Էլեկտրոնային կառավարման մեխանիզմի մշակում

Նախատեսվում է մշակել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտային համակարգի արդյունավետ էլեկտրոնային կառավարման ու վերահսկման մեխանիզմ։

Վարորդների աշխատավարձի վերանայում

Հանրային տրանսպորտի բարեփոխումների հաջորդ փուլերը վերաբերվելու են ծախսերի հաշվարկմանը՝ այդ թվում և վարորդների աշխատավարձի ձևավորմանը:

Տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը կդրվի հանրային քննարկման

Բարեփոխումների գործընթացը բաղկացած է մի քանի փուլերից: Ներկա պահին Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբին է ներկայացվել խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը համարվում է գործընթացի առաջին և կարևորագույն փուլը։

Այն աշխատանքային խմբի անդամների կողմից ենթարկվելու է մասնագիտական ուսումնասիրության և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնական տեսքի է բերվելու։

Այնուհետև, հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը կդրվի հանրային քննարկման, հանրային լսումներ են կկազմակերպվեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---