Մինչև փետրվարի 3-ի ցերեկը տեղումներ չեն լինի

Մինչև փետրվարի 3-ի ցերեկը տեղումներ չեն լինի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունվարի 29-ի ցերեկը, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30-ի գիշերը, փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից փետրվարի 3-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 14-15 աստիճանով:

Երևանում հունվարի 29-ի ցերեկը, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30-ի գիշերը, փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---