«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի օրերին սահադաշտերը մոտ 42.000 այցելու են ունեցել

«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի օրերին սահադաշտերը մոտ 42.000 այցելու են ունեցել

PanARMENIAN.Net - «Նոր տարին Երևանում 2018» ծրագրի օրերին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի, Կարապի լճի, «Երազ» այգու և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտերն ունեցել են մոտ 42.000 այցելու:

«Նոր տարին Երևանում 2018» ծրագիրը մեկնարկել է 2017թ. դեկտեմբերի 8-ին՝ Կարապի լճի սահադաշտի բացմամբ:

«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր բազմատեսակ ու բազմաժանր միջոցառումների շարք: Ըստ այդմ, ակտիվ ժամանցի ու մասնավորապես գեղասահքի սիրահարների համար ամենօրյա ժամանակացույցով գործել են նաև երևանյան սահադաշտերը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Սահադաշտերը կգործեն մինչև ձմեռային տարեշրջանի ավարտը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---