ՌԴ-ում հայկական գինու գովազդի սահմանափակումները կչեղարկվեն

ՌԴ-ում հայկական գինու գովազդի սահմանափակումները կչեղարկվեն

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրություն է ստորագրել ԵՏՄ երկրներում արտադրված գինու գովազդի արգելքը չեղարկող օրինագիծը Պետդումա ներկայացնելու վերաբերյալ: Համապատասխան փաստաթուղթը հրապարկվել է ՌԴ կառավարության կայքում:

Ինչպես ասվում է հիմնավորման մեջ, նախագծով նախատեսվում է չեղարկել ԵՏՄ երկրներում ՌԴ և ԵՏՄ երկրների տարածքում աճող խաղողից արտադրված գինու և փրփրուն գինիների գովազդի արգելքը տպագիր մամուլում, հեռուստա- և ռադիոհաղորդումներում:

Ըստ գործող օրենքի, այդպիսի ալկոհոլային արտադրանքի գովազդը թույլատրվում էր միայն սննդամթերքի և հանրային սննդի կազմակերպությունների ցուցահանդեսներում, ինչպես նաև հեռուստա- և ռադիոհաղորդումներում ժամը 7-ից մինչև 23-ը:

Դաշնային օրենքում նախատեսվող փոփոխությունն առաջարկվել է ՌԴ օրենսդրությունը ԵՏՄ իրավունքին համապատասխանեցնելու նպատակով: Փոփոխությունների նախագիծը քննարկվել և հավանության է արժանացել կառավարության հունվարի 25-ի նիստում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---