ՀՀ-ն ու Լիտվան ստորագրել են պաշտպանության ոլորտում գործակցության ծրագիրը

ՀՀ-ն ու Լիտվան ստորագրել են պաշտպանության ոլորտում գործակցության ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ին Վիլնյուսում մասնակցել է հայ-լիտվական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցություններին:

Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ համագործակցության արդյունքները և պայմանավորվածություններ ձեռքբերվել համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ: Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցության 2018 թվականի ծրագիրը, որը ներառում է տասից ավելի միջոցառում Հայաստանում և Լիտվայում:

Համագործակցության հիմնական ուղղություններն են ռազմական կրթությունը և վարժանքները, տարբեր բնագավառներում փորձի փոխանակումը և ռազմաքաղաքական կանոնավոր խորհրդակցությունները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակվել երկու երկրներում ընթացող պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---