Արմեն Սարգսյանը Մոսկվա է մեկնել. Հայ համայնքի հետ կհանդիպի

Արմեն Սարգսյանը Մոսկվա է մեկնել. Հայ համայնքի հետ կհանդիպի

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 1-ին մեկնել է Մոսկվա: Այնտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Առաջիկա օրերին Արմեն Սարգսյանը հանդիպումներ կանցկացնի նաև հայկական այլ համայնքներում, հայտնում է թեկնածուի մամուլի գրասենյակը:

Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։

Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։

Ընթերցեք նաև.Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---