BBC-ն անդրադարձել է Թուրքիայի և Վատիկանի հարաբերություններին Ցեղասպանության շուրջ «ճգնաժամից» հետո

BBC-ն անդրադարձել է Թուրքիայի և Վատիկանի հարաբերություններին Ցեղասպանության շուրջ «ճգնաժամից» հետո

PanARMENIAN.Net - Բրիտանական BBC-ի թուրքական ծառայությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վատիկան այցի առիթով, ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ Թուրքիայի և Վատիկանի միջև առաջացած ճգնաժամին և փոխհարաբերություններին դրանից հետո:

«2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը, հղում անելով 2001 թվականին Հովհաննես 2-րդ պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի` ցեղասպանության վերաբերյալ ստորագրած հռչակագրին, իր ելույթում 1915 թվականի դեպքերն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Նա ասաց, որ այն վերջին հարյուրամյակում մարդկությանը պատահած ամենաողբերգական երեք իրադարձություններից մեկն է», - գրել է հոդվածագիրը:

Հեղինակը գրում է, որ այս խոսքերից հետո Անկարան հետ կանչեց Վատիկանում երկրի դեսպան Մեհմեթ Փաչաջըին, և 10 ամիս շարունակ Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները գործերի հավատարմատարի մակարդակով էին: Միայն 2016-ի փետրվարին Թուրքիայի դեսպանը վերադարձավ Վատիկան:

«Այն ժամանակ Էրդողանը կոշտ պատասխան տվեց Վատիկանին՝ մեղադրելով նրան պատմական հարցը քաղաքակականություն տեղափոխելու մեջ», - պատմում է հեղինակը, մեջբերելով Էրդողանի՝ պատմաբաններից կազմված հանձանաժողով ստեղծելու և արխիվներն ուսումնասիրելու մասին խոսքերը:

Հեղինակն ասում է, որ Էրդողանի քննադատություններից հետո, սակայն, Ֆրանցիսկոս պապը 2016 թվականի հունիսին այցելեց Հայաստան և ևս մեկ անգամ արտասանեց ցեղասպանություն բառը:

Փետրվարի 5-ին Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապի և Թուրքիայի նախագահ Էրդողանի դռնփակ հանդիպումը:

Սա Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին այցն է Վատիկան մոտ 60 տարվա դադարից հետո: Իսկ Հռոմի պապը Թուրքիա էր այցելել 2014 թվականին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---