2017-ին մոտ 686 մլն դրամի պետգույք է վաճառվել

2017-ին մոտ 686 մլն դրամի պետգույք է վաճառվել

PanARMENIAN.Net - 2017 թվականի Հայաստանի պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 685,7 մլն դրամ: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Նրա խոսքով, պետական բյուջե է փոխանցվել 544 մլն դրամը, համապատասխան համայնքային բյուջեներ՝ 141,6 մլն դրամը: Օտարումից ստացված միջոցները 2016 թվականի համեմատ ավելի են 473,5% -ով:

Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66,4 մլն դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի 5,5%-ով: Պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 398 մլն դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 8%-ով:

Զեկուցվել է, որ պետգույքի կառավարման ոլորտում 2017-ի ընթացքում կանխատեսվել էր ներգրավել $18 մլն ներդրումային ծրագրեր, սակայն իրականացվել է $8 մլն դոլարի ծրագիր՝ 2016-ի $5 մլն-ի դիմաց: 2018 թվականի ընթացքում կանխատեսվում է իրականացնել $16 մլն-ի ներդրումային ծրագրեր:

Տեղեկացվել է, որ պետական գույքի հաշվառման բազայում հաշվառվել է պետական սեփականություն հանդիսացող 8862 միավոր անշարժ գույք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---