ՀՀ ընկերությունները մասնակցում են ProdExpo 2018-ին

ՀՀ ընկերությունները մասնակցում են ProdExpo 2018-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 21 արտադրող ՀՀ սննդարդյունաբերության ոլորտը ներկայացնում է Մոսկվայում ընթացող ProdExpo2018 միջազգային ցուցահանդեսում։ Հայաստանյան արտադրողները միջազգային գնորդներին են առաջարկում պահածոներ, կաթնամթերք, հյութեր, մսամթերք, հանքային ջուր, ալկոհոլային խմիչքներ։

Հայաստանյան 17 ընկերություն նախորդ ցուցահանդեսի արդյունքում 2.4 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։

ProdExpo-ն սննդարդյունաբերության ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից է, որին մասնակցության թիվն ու արդյունավետությունը տարեցտարի աճում է։ Էքպոն անցած տարի 61.000 միջին և խոշոր գնորդներ, դիստրիբյուտորներ ու այլ այցելուներ է ունեցել։ Հաշվի առնելով արտահանման պայմանագրերի ծավալը, արդյունավետ ենք համարում մասնակցությունն այս ցուցահանդեսին և նույնպիսի հաջողություն ակնկալում ենք այս տարի»,- նշել է ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը:

Հայաստանի զարգացման հիմնադրամը աջակցում է արտադրող ձեռնարկությունների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին՝ արտահանման խթանման նպատակով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---