Երկրաբանները գերհզոր հրաբուխ են գտել, որը կարող է 100 մլն մարդու կյանք խլել

Երկրաբանները գերհզոր հրաբուխ են գտել, որը կարող է 100 մլն մարդու կյանք խլել

PanARMENIAN.Net - Կոբե համալսարանի երկրաբանները Ճապոնիայի ափերի մոտ գերհզոր հրաբուխ են հայտնաբերել, որը 34 խորանարդ կիլոմետր մագմա է պարունակում, որը ժայթքելու դեպքում կարող է 100 մլն մարդու կյանք խլել: Հետազոտությունը հրապարակվել է Scientific repots ամսագրում:

Գիտնականներն ուսումնասիրում էին Կիկայ հրաբխի խառնարանը, որի ժայթքման հետևանքով 7.300 տարի առաջ կործանվել է Ճապոնիայի հարավում եղած քաղաքակրթությունը: Գիտնականները հրաբխի ներսում 10 կմ շառավիղով և 600մ բարձրությամբ գմբեթ են հայտնաբերել , որը մագմա է պարունակում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ուսումնասիրելով ծովի հատակի մակերեսի անհարթությունները՝ հետազոտման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ գմբեթն աճում է: Նրանց կարծիքով, դա կարող է հզոր ժայթքումով ավարտվել՝ ցունամի կառաջանա, որը կարող է հասնել Չինաստանի, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի ափերին:

Բացի այդ, դեպի օդ կարտանետվի մեծ ծավալի մոխիր: Դա կարող է հրաբխային ձմռան պատճառ դառնալ Ճապոնիայի որոշ տարածքներում: Ըստ գիտնականների, նման իրադարձության հավանականությունը 1% է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---