BBC. Հայաստանը շախմատային հանճարների սերունդ է մեծացնում

BBC. Հայաստանը շախմատային հանճարների սերունդ է մեծացնում

PanARMENIAN.Net - Բրիտանական BBC-ն ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում շախմատային ավանդույթներին: Պարբերականը գրում է, որ Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 2011-ից ի վեր հանրակրթական դպրոցներում ներդրել է շախմատ առարկան:

Հոդվածի հեղինակ Էմմա Լևինն այցելել է հայ փոքրիկ շախմատիստ Միքայելին:

«Ես թակարդում էի, շրջապատված էի բոլոր կողﬔրից և ոչ մի ելք չկար: Թագավորի գրավուﬓ անխուսափելի էր: Ու հանկարծ` «Շախ և մատ», հաղթականորեն հայտարարեց Միքայելը: Եվ ինձ հաղթողը 11-ամյա տղա էր»,- պատմում է իր տպավորությունները հոդվածագիրը, և հավելում, որ Միքայելը ﬕ քանի օր առաջ էր դարձել դպրոցների շախմատի օլիմպիադայի հաղթող:

Շախմատի ասպարեզում նրա հերոսներից գրոյսմաստեր Լևոն Արոնյանն է:

«Միքայելը ցանկանում է դառնալ շախմատի աշխարհի չեմպիոն: Նա դիտում է շախմատի ﬕջազգային առաջնությունները, որ կատարելագործի իր կարողությունները»,- հոդվածագրին պատմել է տղայի մայրը:

Էմմա Լևինը նկարագրում է դեպի Շախմատի տուն իր ճանապարհը: Նա ասում է, որ Երևանը հնագույն քաղաք է: «Այն 28 տարի մեծ է Հռոմից: Սակայն սա վկայող հուշարձանները քիչ են», -գրում է նա:

Օղակաձև այգում Էմմա Լևինը իջնում է «մարշրուտկայից» և ﬕանում է շախմատ խաղացող ﬔծահասակ տղամարդկանց: Իսկ հետո մտնում է Շախմատի տուն, որտեղ մոտ 200 երեխա խորասուզված շախմատ էր խաղում: Նա պատմում է, որ երեխաներին ներքևում սպասում էին նրանց ծնողները, տատիկներն ու մյուս հարազատները:

Լևինը նկատում է, որ Շախմատի տան մուտքի մոտ 1963-1969-ին աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կիսանդրին է:

«Հայաստանը ﬕշտ օգտվել է շախմատի հետ ունեցած կապերից, բայց Տիգրանի հաղթանակները հեղափոխական էին ﬔզ համար»,- Լևինին ասել է Հայաստանի շախմատի ակադեﬕայի նախագահ Սմբատ Լպուտյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---