ԱԺ պատգամավորները մարտի սկզբին կայցելեն ԱՄՆ

ԱԺ պատգամավորները մարտի սկզբին կայցելեն ԱՄՆ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի հայ համայնքը նախապատրաստվում է մարտի սկզբին նախատեսված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցին Միացյալ Նահանգներ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, հայ օրենսդիրների այցը լավ հնարավորություն է ընձեռում ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքական գործիչներին և փորձագետներին ծանոթանալ Հայաստանի դիրքորոշմանը.«Նրանք, ովքեր ճշտում են տեսակետները Հայաստանի վերաբերյալ, կարող են լսել նաև Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարներին, տեղեկանալ, թե որոնք են Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում հայաստանցի պատգամավորների պատվին հատուկ ընդունելություն է կազմակերպվելու, նշում է Չուլջյանը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգներ Հայաստանի պատգամավորների այցելության միտքը ծագել է 2017-ին. «Անցյալ տարվա սեպտեմբերին ամերիկյան կոնգրեսականների մի խումբ այցելել էր Հայաստան, մի մասը նաև Արցախ:Այդ ընթացքում բխեց գաղափար, որ սա շարունակական լինի և որ նաև Հայաստանի ԱԺ ներկայացուցիչներն Ամերիկա գան, հայ-ամերիկյան բարեկամական կապերն ավելի ջերմացնեն ամերիկյան կոնգրեսականների հետ»:

Վաշինգտոնում հայ պատգամավորների հանդիպումների ընթացքում քննարկվելու են հայ-ամերիկյան քաղաքական և տնտեսական հարաբերությունների բարելավումն ու խորացումը:

«Որքան կարողանանք, պետք է սերտացնենք այս կապերը, այս 100-ամյա կապերը, որ արդեն ստեղծված են, որ իսկապես դրական առաջընթաց տեսնենք թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական ոլորտում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---