Շուկայում կեղծված կարագ է հայտնաբերվել23 փետրվարի 2018 - 11:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերթի անվտանգության պետական ծառայությունը փետրվարի 22-ին շուկայում հայտնաբերել է կեղծված կարագ: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ըստ ծառայության տվյալների «Ինտեր Պրուդ» ընկերությունն արտադրում է «Կրեստյանկա» ապրանքանիշի միայն 200 գրամանոց բուսասերուցքային կարագ, որն ունի նաև ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր: Ծառայության աշխատակիցները, սակայն, շուկայում հայտնաբերել են 1,03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: ՍԱՊԾ տեսուչների կողմից հայտնաբերված նմուշը արտաքին շերտի վրա ունեցել է բորբոսի հետքեր: Հաշվի առնելով, որ 1.03 կգ քաշով կարագը, համաձայն տնտեսավարողի հայտարարության, չի հանդիսանում «Ինտեր Պրուդի» արտադրանքը՝ իրացման ցանցերի պատասխանատուներին կոչ է արվել ձեռնպահ մնալ այն վաճառելուց և առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին: Ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ շուկայում առկա խմբաքանակները հայտնաբերելու ուղղությամբ, որոնց մասին կտեղեկացնի լրացուցիչ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |