Դեղատոմսով դեղերի վաճառքի որոշումը կարող է կասեցվել

Դեղատոմսով դեղերի վաճառքի որոշումը կարող է կասեցվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստի օրակարգում է ընդգրկված «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններն ընդունելու հարցը։

Նախագիծը, մասնավորապես, առաջարկում է կասեցնել կառավարության՝ դեղերի զգալի մասը դեղատոմսով վաճառքի ենթակա դարձնող որոշումը։

Հիմնավորումում նշվում է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

Որոշումն ուժի մեջ էր մտել մարտի 1-ին։ Առանց դեղատոմս վաճառելու արգելքի տակ էին ընդգրկվում բազմաթիվ հաճախ օգտագործվող եղեր, ուստի որոշումը դեղատներում մեծ հերթերի պատճառ դառնալով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---