The Daily Star. Հայ առևտրականները եվրոպացիներից շուտ են Դաքքա եկել

The Daily Star. Հայ առևտրականները եվրոպացիներից շուտ են Դաքքա եկել

PanARMENIAN.Net - The Daily Star անգլալեզու պարբերականը, որը հրատարակվում է Բանգլադեշում, հոդված է հրապարակել մայրաքաղաք Դաքքայի առաջին հայ վերաբնակների մասին:

Հոդվածը պատմում է հայ առևտրականների մասին, որոնք Դաքքա են ժամանել հեռավոր 1630-40-ականներին և հետագայում մեծ ազդեցություն են ունեցել Բանգլադեշի և տարածաշրջանի մյուս երկրների միջև առևտրային կապերի զարգացման վրա:

«Հայ առևտրականները եվրոպացիներից և բրիտանացիներից շուտ են Դաքքա եկել: Արդեն 18-րդ դարի սկզբին նրանք մեծամասնություն էին կազմում Դաքքայի Թանջեգոն պատմական թաղամասում: Այդ են վկայում այդտեղ թաղված հայ առևտրականների գերեզմանները, որոնց հուղարկավորել են 1719-1795թթ. քաղաքի պորտուգալական եկեղեցու տարածքում: Մեկ այլ վկայություն է լոնդոնյան մի ընկերության նամակը, որը ուղարկվել է Բոմբեյ՝ այնտեղ ասվում է, որ հայ առևտրականներն են աջակցել մետաքսի և այլ ապրանքների գնմանy»,-ասվում է հոդվածում:

Նշվում է նաև, որ հետագա տարիներին հայերը Դաքքայում իրենց թաղամասն են հիմնել, որը կոչվել է Արմանիտոլա: 1781-ին այդ թաղամասում հիմնադրվել է Սբ Հարություն հայկական եկեղեցին, իսկ հետագայում նաև Նիկողայոս Պողոսի հայկական դպրոցը:

Նիկողայոս Պողոսը Դաքքայի հայ համայնքի առաջնորդներից է եղել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---