ԱՊՀ-ում համաձայնեցրել են ծխելու տարածումը կանխող գործողությունները 7 մարտի 2018 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների փորձագետները համաձայնեցրել են ծխելու տարածումը կանխող համատեղ գործողությունների ծրագիրը, որի հեղինակը ՌԴ առողջապահության նախարարությունն է: Այն կուղարկվի ներպետական համաձայնեցման: Քննարկման ընթացքին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ նիստի ավարտին փորձագետները հավանություն են տվել նախագծին: Ըստ միջոցառման արձանագրության, նիստին մասնակցել են Հայաստանի, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները, գրում է ՌԻԱ Նովոստին: Իրականացման ժամկետը 2018-2022թթ. են: Ենթադրվում է, որ նշված ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրները կմշակեն և կիրականացնեն ակցիզային հարկերի բարձրացմանն ուղղված միջոցառումներ, որոնք չպետք է ավելի ցածր լինեն, քան եվրոպական երկրների համար ԱՀԿ կողմից հաստատվածները: 2018-2022-ին ԱՊՀ անդամ պետությունները միջոցներ կձեռնարկեն, որոնք ուղղված կլինեն ծխախոտի մեջ վնասակար նյութերի քանակի նվազեցմանը, ինչպես նաև ծխախոտի և արտանետվող նյութերի բաղադրության ամբողջական հրապարակմանը: Նախատեսվում է նաև ծխախոտային արտադրանքի վրա ծխելու վնասների մասին պատկերների տեղադրումը, որոնք պետք է զբաղեցնեն արտադրանքի փաթեթավորման հիմնական կողմի առնվազն 65%-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |