Կիսակառույցների շինարարությունն ավարտելու ու շահագործելու ծրագիր է ընդունվել

Կիսակառույցների շինարարությունն ավարտելու ու շահագործելու ծրագիր է ընդունվել

PanARMENIAN.Net - Գործադիրի մարտի 6-ի նիստում հաստատվել է ՀՀ-ում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագիծը կստեղծի իրավական հիմք` մարզերի զարգացման, ինչպես նաև մասնավոր ներդրումային, դրամաշնորհային կամ այլ աղբյուրներից ֆինանսավորվող սոցիալական բնակարանաշինության ծրագրերում կիսակառույցների շինարարության ավարտման, քանդման և տարածքի բարեկարգման աշխատանքներն ընդգրկելու համար:

Նախատեսվում է կարգավորել հանրապետությունում 1990-ական թվականներից անավարտ մնացած կիսակառույցներին առնչվող խնդիրները: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ մարզերում առկա կիսակառույց օբյեկտների գերակշռող մասի շինարարական աշխատանքները սկսվել և դադարեցվել են 1988-1993-ին:

Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 205 կիսակառույց, որից 147-ը համարվել է վերակառուցման ենթակա, իսկ 58-ը՝ քանդման:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---