Աղետի գոտում ապրող մի շարք քաղաքացիներ բնակարան կստանան

Աղետի գոտում ապրող մի շարք քաղաքացիներ բնակարան կստանան

PanARMENIAN.Net - Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանքիների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառուցված և դեռևս քաղաքացիների սեփականությունը չհանդիսացող բնակարանների հետագա տնօրինման, տիրապետման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այս մասին հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

2009-2012-ին Գյումրիում և Մարալիկում, ինչպես նաև՝ Սպիտակում և Ստեփանավանում կառուցվել են բնակարաններ: Սահմանված ժամկետում նվիրատվության պայմանագրեր չկնքելու, իսկ որոշ բնակարաններ՝ նաև բաշխված չլինելու պատճառով, դեռևս հանդիսանում են ՀՀ սեփականությունը:

Որոշմամբ նախատեսվում է բաշխված բնակարանները նվիրաբերել համայնքներին՝ համապատասխան պայմանագրերի հիման վրա այդ բնակարաններն ստացած քաղաքացիներին հատկացնելու պայմանով:

Իսկ չբաշխված բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով կհատկացնվեն համայքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին՝ առաջնահերթությունը տալով սոցիալական այն խմբերում ընդգրկված ընտանիքներին, որոնց բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված է պետական պարտավորություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---