Զախարովան՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին. ՌԴ-ն արել է հնարավորը

Զախարովան՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին. ՌԴ-ն արել է հնարավորը

PanARMENIAN.Net - ՌԴ-ն հասկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը, ինչը բխում է այդ երկու երկրների շահերից: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին հարցին:

«Ռուսական պատվիրակությունը ներկա է եղել Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը և ակտիվ մասնակցություն ունեցել: Մեր վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մնում է ակտուալ: Մենք մեր կողմից միշտ արել ենք հնարավոր ամեն բան այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Զախարովան:

Մարտի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարեց: Նա շեշտել էր, որ Թուրքիան խախտելով ընդունված միջազգային պրակտիկան և այն հանձնառությունները, որ պետությունները ունեն միջազգային հանրության առջև, կոպիտ ձևով չի վավերացրել այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ և որևէ աղերս չունեցող նախապայմաններ:

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:

2015 թվականի փետրվարի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---