ՄԱԿ-ը ՀՀ-ում նոր համակարգող ունի

ՄԱԿ-ը ՀՀ-ում նոր համակարգող ունի

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփն իր հավատարմագրման նամակների պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում և նպատակադրված է շարունակել դրական օրակարգով ներգրավվածությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացմանը։ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի արդյունավետ գործակցությունը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր նպաստը կբերի Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրագործմանը։

Շարփը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կառավարությունը ունեն սերտ և արդյունավետ գործակցության ավելի քան 25 տարվա փորձ։ Իրագործված ծրագրերի լայն շրջանակը, ինչպես նաև այլ օժանդակության հատկացումը ՄԱԿ-ի հայաստանյան թիմի կողմից՝ կառավարության, դոնոր համայնքի և քաղաքացիական հասարակության հետ գործակցաբար, երկրում զգալի դրական ազդեցություն են թողել սոցիալ-տնտեսական կայուն զարգացման և մարդու իրավունքների ոլորտներում։

Հանդիպման ընթացքում արտգործնախարարն ու մշտական համակարգողը նաև ընդգծել են, որ Օրակարգ 2030-ի շրջանակում Հայաստանի պարտավորությունների ու տեղայնացված Կայուն զարգացման նպատակների կատարումը ընդհանուր առաջնահերթություն են կողմերի հետագա համատեղ նախաձեռնությունների համար։ Իսկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ռազմավարական գլխավոր նպատակն է այս գործում Հայաստանին լրացուցիչ օժանդակություն հայթայթելը։

Շարփն ընդգծել է, որ նորարարական կարողությունները որպես լծակ օգտագործելը, այդ թվում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնը՝ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ մի նախաձեռնություն, հանդիսանում է վերափոխումներ արագացնող կարևոր ռեսուրս։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---