Հունվարին ՀՀ-ում 7%-ով ավելի շատ էլէներգիա է արտադրվել![]() 13 մարտի 2018 - 14:14 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրական էներգիայի արտադրությունը Հայաստանում աճել է 7%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 830 մլն կՎտ ժամ, 2017-ի հունվար ամսվա 775 մլն կՎտ ժամի համեմատ: Ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի ջերմաէլեկտրակայանները 19,3%-ով ավելի շատ էլէներգիա են արտադրել են: Մոտ 10%-ով նվազել է հիդրոէլեկտրակայանների արտադրած էլէներգիան, մոտ 0,5%-ով՝ Հայկական ատոմային էլեկտրակայանինը: Երկրում 2018-ի հունվարին արևային էլեկտրակայաններն արտադրել են 200.000 կՎտ ժամ, հողմային էլեկտրակայանները՝ 300.000 կՎտ ժամ էլէներգիա: 2017-ի առաջին 8 ամսում էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից ավելացել է 9,9%-ով։ Ընդհանուր առմամբ առաքվել է մոտ 955 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 868 մլն կՎտ ժամի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |