Ռուբեն Վարդանյանը կգլխավորի «Տարվա գործարար գիրքը» մրցանակի փորձագիտական ժյուրին14 մարտի 2018 - 15:30 AMT PanARMENIAN.Net - PwC մրցույթի ՌԴ «Տարվա գործարար գիրքը» մրցանակի հավակնորդների 10 անձից բաղկացած ցանկը, որոնք ընտրվել են CrowdSpace հարթակում առցանց քվեարկության արդյունքում, փոխանցվել է փորձագիտական ժյուրիին: Ժյուրին կգլխավորի ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը: Լավագույն գրքերի ընտրությանը մասնակցե լ է մոտ 9000 մարդ: Ընդհանուր առմամբ քվեարկության մասնակիցներն առաջադրել էին ավելի քան 60 հավակնորդի, հայտնում է Interfax-ը: «Ռուսաստանցի հեղինակի լավագույն գիրք» անվանակարգի հավակնորդների կարճ ցուցակում են հետևյալ գրքերը. Վիտալի Անտոշչենկոյի «Զայրացած հաճախորդ, ես քեզ սիրում եմ», Իգոր Ռիբակովի «Ծարավը», Ստանիսլավ Լոգունովի «Հաջողակ ղեկավարի 27 գիրք», Վլադիմիր Յակուբի «Հաճախորդի ճնշումը», Յարոսլավ Գլազունովի «Հակատիտանիկը»: «Արտերկրի հեղինակի լավագույն գիրք» անվանակարգում մրցանակին հավակնում են Դևիդ Ռոջերսի «Թվային փոխակերպում», Վիշեն Լակյանիի «Արտառոցության կոդը», Նավի Ռաջուի և Ջայդիպ Պրաբհուի «Խնայող նորարարություններ», Դունկան Քլարկի «Alibaba. Համաշխարհային վերելքի պատմությունն առաջին դեմքից»: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի օրերին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |