Մոսկվայում կբացվի Իլյա Վարդանյանի «Երազներ Հայաստանի մասին» ֆոտոցուցահանդեսը

Մոսկվայում կբացվի Իլյա Վարդանյանի «Երազներ Հայաստանի մասին» ֆոտոցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մոսկվայում մարտի 25-ին կբացվիԻլյա Վարդանյանի առաջին անհատական «Երազներ Հայաստանի մասին» լուսանկարչական ցուցահանդեսը: Այն կգործի մինչև ապրիլի 25-ը:

Ցուցահանդեսը ներկայացնում են «Մուլտիմեդիա Արտ մուզեյը», Մոսկվայի Արևելքի թանգարանը և «Տրիումֆ» պատկերասրահը:

Լուսանկարների շարքը արտացոլում է հեղինակի ճամփորդությունը Հայաստան: Նրա օբյեկտիվում անսովոր ձևով է բացահայտվում աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը, ուղևորությունը մի երկիր, որը բազմադարյա պատմություն, մշակույթ ու ավանդույթներ ունի, աներևակայելի բնապատկերներ: Երկիրը որպես ոգեշնչման հզոր աղբյուր տանում է հեղինակին ժամանակի և ճակատագրի միջով, որն իր լուսանկարների միջոցով պատմում է սեփական պատմությունը, որը կապում է նրան այդ հողի հետ, ասվում է museum.ru կայքում:

«Երազներ Հայաստանի մասին» շարքը նաև լուսանկարչի դիմանկարն է, որի շնորհիվ նա կիսվում է իր փորձով ու կուտակված տպավորություններով բազմաթիվ մանրամասների միջոցով՝ բնապատկերների, գույների, տարբեր սերնդի մարդկանց կերպարների:

Վարդանյանն իր առաջին մեծ հեղինակային նախագծին է նվիրել 2009-2014թթ. շրջանը, իրականացնելով այն հայրենիքում: Տարիներ շարունակ հեղինակը լուսանկարել է կյանքը հայկական քաղաքների ու գյուղերի փողոցներում, ճամփորդելով երկրի զարմանահրաշ բնություն ունեցող անկյուններով: Նա ֆիքսել է այդ հին հողի կյանքի ռիթմը՝ նրա բնակիչների անսովոր գեղեցկությունը, նրանց բնավորությունն ու էմոցիաները փոխանցող մանրուքները, զարմանալի բնությունն ու բնապատկերները, ասվում է հրապարակման մեջ:

Իլյա Վարդանյանը Մոսկվայի ամենահայտի լուսանկարիչներից է: Մոսկվա տեղափոխվելով 1994-ին՝ նա այժմ հանդիսանում է առանց բացառության բոլոր հայտնի ամսագրերի՝ Vogue-ի, GQ-ի, Tatler-ի, Esquire-ի, Elle-ի, Harper's Bazaar-ի, InStyle-ի լուսանկարիչը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---