Մինսկում բացվել է Խորհրդային Միության հերոս Ավագյանի հուշատախտակը

Մինսկում բացվել է Խորհրդային Միության հերոս Ավագյանի հուշատախտակը

PanARMENIAN.Net - Մինսկում բացվել է Խորհրդային Միության հերոս Ղազարոս Ավագյանի հուշատախտակը նրա 100-ամյակի կապակցությամբ: Հուշատախտակը տեղադրվել է Մինսկի Օկտյաբրսկի շրջանի Ավագյանի անունը կրող փողոցի թիվ 38 տան պատին, հայտնում է minsknews.by-ը:

Հուշատախտակի բացմանը ներկա է գտնվել Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, տեղական իշխանությունների և քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ղազարոս Ավագյանը 1940 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ և սովորել ռազմական դպրոցում։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից գտնվել է գործող բանակում, 1942 թվականից թշնամու թիկունքում ծավալված պարտիզանական շարժման մասնակից է։

Բելառուսիայի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած քաջության համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Զոհվել է 1945 թվականի հունվարի 22-ին, թաղված է Մինսկ քաղաքի մոտ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---