Վ.Սարգսյանի փողոցի հատվածը Վիլսոնի պատվին վերանվանելու առաջարկը մերժվել է

Վ.Սարգսյանի փողոցի հատվածը Վիլսոնի պատվին վերանվանելու առաջարկը մերժվել է

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում մերժվել է Վազգեն Սարգսյանի փողոցի մի հատվածը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվանմբ վերանվանելու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախագիծը: Նախագծին կողմ են քվեարկել միայն ԵԾ խմբակցության անդամները:

«Հանրապետական կուսակցությունը» դեմ է քվեարկել, իսկ ԵԼՔ-ը հարցի քննարկումից առաջ լքել էր նիստերի դահլիճը:

Նախագծով Վիլսոնի փողոցը պետք է տեղակայված լիներ Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածում:

Նախատեսվում էր նաև Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում տեղադրել Վուդրո Վիլսոնի հուշարձանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---