Սուրենյան. Փոշու ամպը վտանգավոր չէ՝ կեսօրից հետո կցրվի![]() 21 մարտի 2018 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին հանրապետության տարածքում առկա փոշու ամպը պայմանավորված է Իրաքի անապատներից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների առկայությամբ և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Կեսօրից հետո այդ հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, ինչի արդյունքում ներկա պահին առկա փոշու ամպը կցրվի»,-ասվում է գրառման մեջ։ Հանրապետության տարածքում` մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 22-ին, 23-ին, 24-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Մարտի 26-ին Սյունիքում ցերեկային ջերմաստիճանը կարող է հասնել 30 աստիճանի, Արցախում՝ 28 աստիճանի: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 23-ին՝ 20-25 մ/վ, 24-ին՝ 25-30 մ/վ արագությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Երևանում՝ մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 23-24-ը՝ 18-23 մ/վ արագությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |