Քոչարյան. Եվրոպայի հետ վիզաների ազատականացումը կախված է նաև հայ միգրանտներից

Քոչարյան. Եվրոպայի հետ վիզաների ազատականացումը կախված է նաև հայ միգրանտներից

PanARMENIAN.Net - Եվրոպայի հետ վիզաների ազատականացման հարցը կախված է նաև ապօրինի միգրանտների վերադարձից։ Այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո։

Նա նշել է, որ նոր միգրանտների հոսքը մտավախություն է առաջացնում եվրոպական երկրներում, նրանք ավելի զգուշավոր են դարձել և չեն ցանկանում, որ վիզաների ազատականացումը չարաշահումների հանգեցնի, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարը հավելել է, որ նրանք ուզում են համոզված լինել, որ մարդիկ գալիս են հետագայում վերադառնալու մտադրությամբ։

«Այնպես չէ, որ մենք սպասում ենք ինչ-որ մի պահի: Այստեղ խնդիր կա նաև առանձին պետությունների հետ աշխատելու: Սա այն դեպքն է, որ իրավասությունը ԵՄ-ին չի լիազորված, այլ պետություններին է դա: Վիզաների ազատականացման բարդությունը պայմանավորված է Եվրոպայում ձևավորված իրավիճակով՝ միգրանտների հոսքերի հետ կապված: Եվրոպական պետություններն արդեն զգուշավոր են մոտենում այդ հարցերին: Սակայն մենք դա խոչընդոտ չենք համարում և աշխատանքները շարունակում ենք այդ ուղղությամբ»,- նկատել է նա:

2014-ից ՀՀ քաղաքացիների համար ազատականացվել էր ԵՄ կարճատև վիզաների տրամադրումը։ Վիզայի տուրքերը նվազեցրել էին 60-ից մինչև 35 եվրո, իսկ քաղաքացիների որոշակի խմբի համար (գիտնականներ, ուսանողներ, ստեղծագործական կոլեկտիվներ և այլն)` ընդհանրապես չեղյալ հայտարարվել։ ԵՄ քաղաքացիները 2013-ից Հայաստան են այցելում առանց վիզայի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---