Լիմոնովն ակնարկներ է գրել Արցախի մասին23 մարտի 2018 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուս գրող, բանաստեղծ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը նոր գիրք է գրել, որը կոչվում է «Մոնղոլիա»: Հրապարակախոսական վեպը հեղինակի ճամփորդական նոթերն են տարբեր երկրների ու քաղաքների մասին: Գրքում նաև 8 ակնարկ կա Արցախի մասին՝ Առավոտը Ստեփանակերտում, Օազիս, Մոսկվա, Կոտորածի սարսափները, Գյուլիստան, Ղարաբաղյան գյուղում, Որտեղ նախարարները զբոսնում են փողոցում, Եկեղեցիների մասին: Ըստ հեղինակի, գրքի անվանումն իրական Մոնղոլիայի հետ ոչ մի կապ չունի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: «Մոնղոլիան» նախնական, հեղինակային անվանումն էր: Իսկ հետո, երբ ես գրեցի այս գիրքը, եկա այն եզրակացության, որ այլ անվանում պետք էլ չէ: Մոսկվայում իմ բնակավայրից ոչ հետու (սեփական բնակարան չունեմ, մշտապես վարձակալում եմ), «Մագնոլիա» մթերային խանութ կա, որը ես Մոնղոլիա եմ կոչում: Ասում եմ. «Արի, Մոնղոլիա գնանք գնումների»: Այդպես էլ մնաց այդ անվանումը և արտացոլվեց գրքի վերնագրում»,-պատմել է Լիմոնովը: Էդուարդ Լիմոնովն առաջին անգամ Արցախ է այցելել 2017-ի հունիսին, որտեղ բազում հանդիպումներ է ունեցել ամենատարբեր մարդկանց հետ՝ ուսանողների, պաշտոնյաների, զինվորականների, հասարակական գործիչների: Գրողն ասել էր, որ գիրք է գրելու Ղարաբաղի մասին, քանի որ Ռուսաստանում ԼՂ հիմնախնդրի խեղաթյուրված ընկալում կա: 2017-ի հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Լիմոնովին ընդգրկել է սև ցուցակում՝ արգելելով նրա մուտքը երկիր: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |