Պտուղ-բանջարեղենի արտահանումը կրկնապատկվել է

Պտուղ-բանջարեղենի արտահանումը կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան երկու անգամ: Օպերատիվ տվյալներով` 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ արտահանվել է 24.965 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 13.970 տոննայով:

Պտուղ-բանջարեղենը արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 23.370 տոննա, ինչպես նաև Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Իրաք և Ռումինիա, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---