Մարտի 27-28-ին 3-4 աստիճանով կտաքանա

Մարտի 27-28-ին 3-4 աստիճանով կտաքանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 28-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-28-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 30-ին նույնքան կնվազի:

Երևանում՝ մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---