Մարտի 31-ին թողեք չօգտագործվող գույքը և իրերը շքամուտքի մոտ. Դրանք կտեղափոխվեն աղբավայր

Մարտի 31-ին թողեք չօգտագործվող գույքը և իրերը շքամուտքի մոտ. Դրանք կտեղափոխվեն աղբավայր

PanARMENIAN.Net - Մարտի 31-ի համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբն առաջարկում է քաղաքացիներին չօգտագործվող կենցաղային գույքը կամ կոշտ թափոնները թողնել շքամուտքերին կից հատվածներում կամ աղբամանների մոտ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ համապատասխան ծառայությունները տեղում, օրվա ընթացքում կհավաքագրեն դրանք և կտեղափոխեն աղբավայրեր:

Քաղաքացիները կարող են հաղորդել հասցեները, որտեղ թողել են վերոնշյալ անօգտագործելի իրերն ու կոշտ թափոնները՝ զանգահարելով 098 544 564 հեռախոսահամարով կամ գրելով Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---