Դավիթ Հարությունյան. Վարչապետը 2 նստավայր կունենա

Դավիթ Հարությունյան. Վարչապետը 2 նստավայր կունենա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետն ունենալու է երկու նստավայր: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին է ասել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Վարչապետը կառավարությունում ևս ունենալու է նստավայր, որովհետև կառավարության անդամների հետ թերևս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Հարությունյանը նշել է, որ ևս մեկ նստավայր՝ գործող նախագահի նստավայրի շենքն է նախատեսված վարչապետի համար:

«Գործող վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից ու զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար», - նշել է նա:

Նա ընդգծել է, որ այս առումով որևէ զարմանալու բան չկա:

Ապրիլի 5-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարության վերջին նիստն է: Վարչապետ Կարեն Կարապեըյանը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացնելու:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---