Freedom House. ՀՀ-ն երկրորդ տարին անընդմեջ դեպի «համախմբված ավտորիտար ռեժիմի» շեմն է գնում11 ապրիլի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ապրիլի 11-ին հրապարակած Nations in Transit -2018 («Անցումային շրջանի պետություններ-2018») զեկույցի համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ երկրների հետ կանգնած է համախմբված ավտորիտար երկիր դառնալու վտանգի առջև: Ժողովրդավարության ինդեքսը 5,39-ից աճել է մինչև 5,43 (1-ը համարվում է լավագույն ցուցանիշը, 7-ը՝ վատագույնը)։ 5-5,99 միավոր հավաքած երկրները համարվում են կիսահամախմբված ավտորիտար երկրներ, 6-7 միավոր հավաքածները՝ համախմբված ավտորիտար երկրներ։ 2017-ի զեկույցում ՀՀ-ն ևս նվազում էր արձանագրել՝ 2016-ի 5,36-ի դիմաց 5,39 միավոր հավաքելով։ 2018-ին ՀՀ-ում ժողովրդավարության ցուցիչը 2017-ի համեմատ մնացել է անփոփոխ՝ 6 միավոր: Անփոփոխ են մնացել նաև ընտրական գործընթացների, դատական համակարգի անկախության, մամուլի ազատության ցուցիչները. ՀՀ-ն ունի համապատասխանաբար՝ 6, 5,5 և 5,5 միավոր: Զեկույցի հեղինակներն անդրադառնում են Սերժ Սարգսյանի իշխանավարությանը: Նշվում է, որ նա պետք է որոշի՝ լքել իշխանությունը, դառնալ վարչապետ, թե ոչ ֆորմալ ձևով ղեկավարել երկիրը իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնում: Զեկույցը վերլուծում է ժողովրդավարության իրավիճակն Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանում: Երկրների վարկանիշը կազմվում է մի շարք ցուցանիշներով՝ կոռուպցիայից մինչև ընտրական պրոցեսներ, վերլուծության հիման վրա 1-ից 7-ը գնահատական շնորհելով: Nations in Transit զեկույցը ներառում է 29 հետկոմունիստական երկիր՝ նախկին ԽՍՀՄ-ում, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Բալկաններում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |