Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել

Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել

PanARMENIAN.Net - Քյոլնում ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել: Հեղինակներն են քանդակագործներ Շտեֆան Կայզերն ու Մաքս Շոլցը:

1,5 մետր բարձրությամբ պողպատե քանդակը տեղադրվել է Հռենոսի ձախ ափին, Գոգենցոլերներին կամրջի մոտ, հայտնում է Deutsche Welle-ն:

«Այդ ցավը բոլորինս է»,-գրված է հուշակոթողին հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներով:

Քյոլնում բավականին մեծ հայ համայնք կա, մոտ 5000 հայ է ապրում այդ քաղաքում: 2005-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել Բրեմենում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---