Իջևանում ցուցարարները փակել են կենտրոնական փողոցներից մեկը

Իջևանում ցուցարարները փակել են կենտրոնական փողոցներից մեկը

PanARMENIAN.Net - Իջևանում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները փակել են քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը և երթ են իրականացնում: Այս մասին Facebook-ում ուղիղ հեռարձակմամբ հայտնում է օգտատեր Անդրանիկ խաչատրյանը:

Մարդաշատ բողոքի ակցիաներ են իրականցվում նաև հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում: Նախօրեին ցույցերին միացել էր նաև Վանաձորը:

Ապրիլի 13-ից մեկնարկել է «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների բողոքի ակցիան՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---