Բալթիկ տանը ցուցադրվելու է «Կոմիտասի երգերը» ներկայացումը 1 ապրիլի 2008 - 14:13 AMT PanARMENIAN.Net - «Կոմիտասի երգերը» ներկայացումը ապրիլի 1-ին ցուցադրվելու է Բալթիկ տանը, հաղորդում է Ռոսբալթը հղում կատարելով Սանկտ-Պետերբուգի Մշակույթի կոմիտեի մամլո ծառայությանը: «Պարի բոլոր սիրահարները եզակի հնարավորություն կունենան տեսնելու ներկայացումը, որը նոմինացված է «Ոսկե դիմակ» մրցանակին: Ժամանակակից խորեոգրաֆիայի եւ հայկական ժողովրդական երաժշտության, պարի դինամիկայի եւ հնագույն որմնանկարների մոնումենտալության համատեղումը բեմադրությունը յուօրինակ եւ անսպասելի է դարձնում հանդիսատեսի համար»,- ասվում է մամլո-հաղորդագրությունում:Երեւանում High Fest թատերական խոշորագույն փառատոնի պաշտոնական բացման արարողությանը հաջող ելույթից հետո, Նատալյա Կասպարովայի պարային խումբը ներկայացրել է «Կոմիտասի երգերը» Մոսկվայում, Արխանգելսկում եւ Սանկտ-Պետերբուրգում: Նշենք, որ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականին Կուտինա բնակավայրում Թուրքիայում, 1881 թվականին տեղափոխվել է Հայաստան` Էջմիածին, որտեղ ընդունվել է հոգեւոր սեմինարիա, որտեղ ոչ միայն ընդհանուր, այլեւ երաժշտական կրթություն է ստացել: 1915 թվականին Կոմիտասը դարձել է հայկական ջարդերի ականատեսը, նա չի կարողացել դիմանալ այդ տեսարաններին, եւ ծանր հոգեկան հիվանդություն է ձեռք բերել. Կոմիտասը մահացել է 1935 թվականին Փարիզի հոգեբուժարաններից մեկում: 1936 թվականին նրա աճյունը տեղափոխվեց Երեւան եւ թաղվեց Պանթեոնում: Կոմիտասն անգերազանցելի ներդրում է ունեցել հայ մշակույթում, հիմք դնելով պրոֆեսիոնալ հայկական երաժշտությանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |