Ուկրաինայում Ցեղասպանության տարելիցի միջոցառումներ են24 ապրիլի 2018 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Կիևի միջազգային համալսարանում Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեի ղեկավար, պատմաբան Դավիթ Դավթյանը Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն է կարդացել: Համալսարանի պրոֆեսոր Խաչատուր Խաչատրյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, գրում է AnalitikaUA.net-ը: «Նման միջոցառումները պետք է որքան հնարավոր է հաճախ անցկացնել, քանի որ դրանք բացահայտում են պատմական ճշմարտությունը, որը չի կարելի թաքցնել: Հարկավոր է, որ մարդիկ իմանան նման հանցագործությունների մասին, քանի որ դրանք չունեն վաղեմության ժամկետ: Առավել ևս, որ ուսանողների շրջանում կա մեծ շահագրգռվածություն, որոնք ցանկանում են իմանալ պատմության առաջին ցեղասպանության մասին»,-ասել է Խաչատրյանը: Ապրիլի 24-ին և առաջիկա օրերին Ուկրաինայում բազմաթիվ միջոցառումներ են պլանավորված, երկրի մեծ քաղաքներում մեծաթիվ գովազդային վահանակներ են տեղադրվել, իսկ ազգային և տեղական հեռուստաալիքներով կներկայացվի Ուկրաինայի հայերի միության սոցիալական գովազդը «Շնորհակալություն կրկին վերածնվելու հնարավորություն համար. Հայեր»: Մի քանի քաղաքներում ավտոերթեր են նախատեսված: Ապրիլի 24-ին Կիևում տեղադրված խաչքարի մոտ պատարագ կմատուցվի, որը կավարտվի խաղաղ երթով դեպի կենտրոն: Իսկ ավելի ուշ կբացվի ցեղասպանության մաիսն պատմող լուսանկարչական ցուցահանդես: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին |